Ներքին 9 ամիս առաջ - 11:43 12-11-2025

Ձագիկավան բնակավայրում բեռնատար է կողաշրջվել. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ նոյմեբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հովհաննես Մ.-ն աշխատում է «ՖՐԵՇ ԼՈԳԻՍՏԻԿ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված