Ներքին 8 ամիս առաջ - 17:33 26-11-2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելուն

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 26-ի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին հրավիրվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է:

Համաձայնագիրը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Նա նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ: Կողմերը ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները՝ նման հնարավոր հետագա մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրում յուրաքանչյուր որոշակի դեպքում՝ յուրաքանչյուր գործողության համար այդ պայմանները սահմանելու փոխարեն:

Հիմնական զեկուցողի խոսքով համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ գործընկերության օրակարգը համալրվել է նաեւ անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությամբ՝ համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով եւս համագործակցության խորացման եւ հետագա ընդլայնման համար:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ԵՄ առաքելություններին հնարավորություն կընձեռի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջեւ փոխգործակցության հաստատմանը կամ խորացմանը, ինչը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում կդյուրացնի հետագա համագործակցությունը: Համաձայնագիրը ԵՄ-ի հետ կդառնա այն իրավական շրջանակը, որը կկանոնակարգի այդ համագործակցությունը:

Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կողմից ԵՄ ճգնաժամային կառավարման քաղաքացիական գործողության համար գործուղված անձնակազմի, ինչպես նաեւ ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողության համար տրամադրված անձնակազմի եւ ուժերի կարգավիճակի հարցերը կարգավորվում են ուժերի կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագրով կամ առաքելության կարգավիճակի մասին համապատասխան հանաձայնագրով, եթե այդպիսի համաձայնագիր կնքվել է կամ ԵՄ եւ պետությունների միջեւ ցանկացած այլ այնպիսի կարգավորմամբ, որի շրջանակում իրականացվում է գործողությունը: Ըստ զեկուցողի՝ hամաձայնագրի կնքումը դիտարկվում է նաեւ որպես Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը համահունչ գործնական քայլ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման եւ չափանիշների ներդրման տեսանկյունից:

Փոխնախարարը հավելել է, որ այս տարվա հունիսի 30-ին Հայաստանը ստացել է ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ:

Զեկուցողը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են ԵՄ ճգնաժամային կառավարման քաղաքացիական եւ ռազմական գործողություններին, ֆինանսական միջոցներին: Հարց է հնչել նաեւ օրենքի նախագծի՝ հրատապ համարելու վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանել է, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստը: Եվրամիության եւ Հայաստանի գործադիր մարմինների գործընկերները խնդրել են` եթե հնարավոր է, hամաձայնագիրը քննարկել եւ համապատասխան որոշում կայացնել մինչեւ այդ նիստը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ