Ներքին 9 ամիս առաջ - 15:22 25-11-2025

Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին: Որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։

Բնական է: Հո ՔՊ-ի հրավիրած լսոմնե՞րը չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։

Հո հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հա՞րց չէ, որ Աննա Վարդապետյանը շտապի ԱԺ։

Մի խոսքով, զարմանալի կլիներ, եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթրակվողներ չկան»։

Ամենից շատ դիտված