Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:30 10-05-2023

Շուշան Փաշինյանն ԱԺ-ում է․ մասնակցում է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի լսումներին



ԱԺ-ում «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ են։

Լսումներին նաև աշակերտներ են մասնակցում, նրանց շարքում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, ով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտուհի է։

«Հարցս վերաբերում է կամավորության նպատակներին և դրա միջոցով գործունեության ընդլայնմանը։ Ըստ իմ տեղեկատվության, այս պահին կամավորներից գերակշռում են երիտասարդները և դեռահասները, քանի որ շատերի աշխատանքը նպատակաուղղված է բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն։ Թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում յուրաքանչյուր բուհ դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն։ Շատ լավ կլինի, որ ներկայացվեն ցուցանիշներ, թե մինչ օրս կամավորական աշխատանքը Հայաստանում հասարակական որ կազմի կողմից է իրականացվել։ Ինչ նպատակներով և ինչ պատճառներով կարող ենք ընդլայնել կամավորների բազմազանությունը Հայաստանում և, ընդհանրապես, կամավորությունն ընդլայնել»,- հարցրեց Շուշան Փաշինյանը։

Հարցը զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պատասխանեց. «Ամեն մի դպրոցի աշակերտի հարցադրումն ինձ ավելի հուսադրում է, որ տեղին է օրենքի շուրջ իրականացված աշխատանքը և ակտիվությունը: Նույն Ձեր մասնակցությունը կարելի է համարել որևէ չափով կամավորություն, երբ գալիս եք և հետաքրքրվել: Այն առաջին քայլն է դեպի կամավորություն»:

Փոխնախարարը հայտնեց, որ վիճակագրություն չկա ձեռքի տակ, բայց այն կապահովեն առաջիկայում այդ մասին փոքր նյութ հրապարակելով նախարարության կայքում, որը հնարավորություն կտա գնահատել օրենքի հետագա ազդեցությունը ոլորտի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը