Արտաքին 10 ամիս առաջ - 18:40 23-11-2025

Ժնևում մեկնարկել են Ուկրաինայի խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունները

Ժնևում, ԱՄՆ դեսպանատանն ընթանում են միջազգային խորհրդակցություններ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ, կիրակի՝ նոյեմբերի 23-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես հայտարարել է «կայուն և արդար խաղաղության» հասնելու համար բանակցություններ սկսելու մասին։ Գրում է DW-ն։

«Ես իմ առաջին հանդիպումն անցկացրի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների ազգային անվտանգության խորհրդականների՝ Ջոնաթան Փաուելի, Էմանուել Բոնի և Գյունտեր Սաուտերի հետ։ Հաջորդ հանդիպումը ԱՄՆ պատվիրակության հետ է։ Մենք շատ կառուցողական տրամադրված ենք», - գրել է Երմակը սոցիալական ցանցերում ։

Նրա խոսքով, այսօրվա օրակարգում ներառված են նաև մի շարք այլ հանդիպումներ՝ տարբեր ձևաչափերով։ Բանակցություններին մասնակցողների թվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Կանադայի ազգային անվտանգության խորհրդականը նույնպես կմասնակցի Ժնևի խորհրդակցություններին, և որ նա նույն օրը ավելի ուշ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահի հետ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել կառուցողական զրույցի և դրական արդյունքի վերաբերյալ։ «Ուկրաինական և ամերիկյան թիմերը, ինչպես նաև մեր եվրոպացի գործընկերների թիմերը սերտ կապի մեջ են, և ես շատ հույս ունեմ, որ արդյունքներ կլինեն։ Մենք պետք է դադարեցնենք արյունահեղությունը և ապահովենք, որ պատերազմը չվերսկսվի», - գրել է Ուկրաինայի առաջնորդը սոցիալական ցանցերում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին