Արտաքին 5 տարի առաջ - 17:25 18-07-2021

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Գործողության համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգելու մեջ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի պահանջը ԱՄՆ-ին և Բրիտանիային՝ դադարեցնելու գերիների ցանկացած փոխանակում միջուկային գործարքի հետ անվանել է աղաղակող:

Արաքչին կոչ է արել շուտափույթ փոխանակել բանտարկյալներին և թվիթերյան իր էջում գրել է․ «Բոլոր կողմերից տասը բանտարկյալներ կարող են ազատ արձակվել վաղը, եթե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պահպանեն գործարքի իրենց կողմը»:

Ինչպես Փրայսը պատասխանել է, նման մեկնաբանությունները «առկա փակուղայինի մեղքը շեղելու աղաղակող փորձ են»: Նրա խոսքով՝ ինչպես գրում է The Independent թերթը, բանտարկյալների փոխանակման վերաբերյալ վերջնական համաձայնությունը դեռ ձեռք չի բերվել:

«Մենք պատրաստ ենք վերադառնալ Վիեննա՝ ավարտելու Գործողության համատեղ համապարփակ ծրագրի փոխադարձ վերադարձի աշխատանքները, հենց որ Իրանը ընդունի անհրաժեշտ որոշումներ», - հավաստիացրել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Գործողությունների համապարփակ ծրագրի երկարաձգման շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները դադարեցվել են վերջին փուլի ավարտից` հունիսի 20-ին:

Արաքչին հայտնել է, որ Իրանը չի վերադառնա բանակցային սեղանի շուրջ, քանի դեռ նոր նախագահ Իբրահիմ Ռաիսին չի ընտրվել իր պաշտոնում և կառավարություն չի ձևավորել: Նա սոցիալական ցանցերում գրել է, որ Վիեննայի բանակցություններում ակնհայտորեն անհրաժեշտ է սպասել «մեր նոր վարչակազմին»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է