Ներքին 9 ամիս առաջ - 11:52 22-11-2025

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Opel Zafira-ն և Mercedes-ը․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 49-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 44-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված