Ներքին 9 ամիս առաջ - 21:47 18-11-2025

Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն․ վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:30-ի սահմաններում Սարալանջի պողոտայում, «Ֆուլլ Հաուս» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Ե․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնին, ապա հայտնվել է բաժանարար գոտու կանաչ խոտածածկի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ