Արտաքին 11 ամիս առաջ - 20:18 21-11-2025

Արժանապատվության կամ կարևոր գործընկերոջ կորուստ. Զելենսկին՝ Թրամփի խաղաղության ծրագրի մասին

Ուկրաինան ապրում է իր պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը։ Ուկրաինայի ժողովրդին ուղված իր հրատապ տեսաուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Նա ընդգծել է, որ երկիրը կարող է ընտրության առջև կանգնել՝ կա՛մ ընդունել դժվարին 28 կետերը, կա՛մ մտնել ծայրահեղ ծանր ձմեռ՝ դիմակայելով հետագա ռիսկերին:

«Հիմա մեր պատմության ամենածանր պահերից մեկն է։ Այժմ Ուկրաինայի նկատմամբ ճնշումներն ամենածանրերից են։ Ուկրաինան կարող է հայտնվել շատ դժվար ընտրության առջև՝ արժանապատվության կորուստ կամ առանցքային գործընկերոջ կորստի վտանգ։ Կա՛մ բարդ 28 կետ, կա՛մ բարդագույն ձմեռ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նոր ծրագրի մասին խոսելով։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան մտադիր չէ «բարձրագոչ հայտարարություններ» անել, բայց կշարունակի սերտ համագործակցությունը Ամերիկայի և բոլոր գործընկերների հետ:

Զելենսկին ընդգծել է, որ ենթադրյալ խաղաղության պլանում անհրաժեշտ է հաշվի առնել Ուկրաինայի ազգային շահերը: Այս նպատակին հասնելու համար Կիևը կհամագործակցի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին