Արտաքին 11 ամիս առաջ - 19:45 21-11-2025

ՄԱԳԱՏԷ-ի հետ «Կահիրեի համաձայնագիրը» պաշտոնապես դադարեցնում է գործողությունը. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոշտ հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Իրանի դեմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևի, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Բանաձևը նախաձեռնել են երեք եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները, և, ինչպես ընդգծել է Արաղչին, ընդունվել է այս չորս պետությունների ճնշման տակ, չնայած այն հանգամանքին, որ 15 անդամ երկրններ դեմ և ձեռնպահ քվեարկել են։

Արաղչին հայտարարել է, որ երեք եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները «կասկածի տակ են դրել գործակալության հեղինակությունն ու անկախությունը և խաթարել են ԱԷՄԳ-ի և Իրանի միջև փոխգործակցության և համագործակցության գործընթացը», անտեսելով Իրանի համագործակցությունն ու բարի կամքը։

Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև այսպես կոչված «Կահիրեի համաձայնագիրը», որը կարգավորում է երաշխիքների ոլորտը, պաշտոնապես դադարեցնում է գործողությունը։
Այդ որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եվրոպական եռյակի «snapback» մեխանիզմը (ՄԱԿ-ի նախկինում չեղարկված պատժամիջոցների վերականգնում) կիրառելու փորձից հետո, որը, Թեհրանի կարծիքով, խաթարեց վերոնշյալ համաձայնագրի շրջանակում հետագա համագործակցության բոլոր հիմքերը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին