Արտաքին 11 ամիս առաջ - 21:28 20-11-2025

Թրամփը կատակել է Թուրքիայի, հնդկահավի և Էրդողանի թեմայով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցկացված ԱՄՆ–Սաուդյան ներդրումային ֆորումում, Գոհաբանության տոնին նախորդող շրջանում հաճախ քննարկվող սննդի գների մասին խոսելիս հեգնական մեկնաբանություն է արել։

Նա նշել է․ «Հնդկահավի (Turkey) գինը նվազել է, մոտ 33%», ապա ավելացրել, որ դա չի վերաբերում Թուրքիա երկրին, որպեսզի շփոթություն չառաջանա։

«Երբ ասում եմ՝ 33%, խոսքը հնդկահավի մասին է, ոչ թե Թուրքիայի։ Թուրքիան լավ է առաջ գնում, Էրդողանն էլ շատ լավ վիճակում է։ Չեմ ուզում, որ զանգի ու ասի՝ «Ես 33 տոկոսով չեմ նվազել»։ Նա մեր ընկերն է, և մենք պետք է ընկերներին աջակցենք»,– ասել է Թրամփը, որի խոսքերը դահլիճում ծիծաղ են առաջացրել։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին