Ներքին 9 ամիս առաջ - 23:37 19-11-2025

ՔՊ-ի ընտրացուցակի 83-րդ համարը ցուցակից դուրս է եկել

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր տեղի է ունեցել ԸԸՀ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 2 հարց։

Առաջին հարցով քննվեց ՔՊ-ի և ՀԿԿ-ի ցուցակներից ինքնաբացարկ ներկայացրած երկու թեկնածուների դիմումները։ Մյուս հարցը վերաբերվում էր ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին՝ Արտակի Հովսեփյանին փոխանցելուն։

Նշենք, որ ՔՊ-ից ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուն Հմայակ Խաչատրյանն է, Կոմկուսից` Գնել Մանուկյանը։ Նշենք նաև, որ Հմայակ Խաչատրյանը ՔՊ-ի ցուցակում 83-րդ համարն է։

Հիշեցնենք, որ ՔՊ-ի ընտրացուցակը 99 հոգուց է կազմված, ցուցակի 99-րդ համարը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է։

Oragir.News-ը այսօր հայտնել էր, որ Գյումրու ավագանու 2 անդամներ մանդատներից հրաժարվում են։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են