Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 20:27 19-11-2025

Ավարտվել է հայ-վրացական իրավական ֆորումը. այն նոր հնարավորություն է համատեղ ծրագրերի համար

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը:

Նախարար Սրբուհի Գալյանը ֆորումի փակմանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արդարադատության նախարարության գործընկերներին՝ ջերմ ընդունելության, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու, երկու օր շարունակ արդյունավետ քննարկումների, արժեքավոր մտքերի և համատեղ աշխատանքի համար։

Ֆորումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնել իրականացված բարեփոխումները, այլև ստեղծում է անկեղծ երկխոսության և փորձի փոխանակման միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ և նախաձեռնություններ։

Նախարարը նշել է, որ այս երկու օրերի քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտի լայն շրջանակն ընդգրկող թեմաներին, որոնք ոչ միայն խորացրել են փոխըմբռնումը երկու երկրների միջև, այլև բացել են նոր հնարավորություններ՝ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար։

Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ ֆորումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գաղափարները վերածվելու են գործնական արդյունքների՝ նպաստելով արդարադատության համակարգի շարունակական զարգացմանը։

Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը համատեղ աշխատանքի համար և նշել, որ Վրաստան-Հայաստան իրավական ֆորումը դարձել է երկու երկրների գործընկերության ամրապնդման կարևոր հարթակ։

Վրաստանի արդարադատության նախարարը շեշտել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկու երկրների արդարադատության համակարգերի կատարելագործմանը:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ իրավական հաջորդ ֆորումը տեղի կունենա 2026 թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին