Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:55 18-11-2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ անձնական ահաբեկչությունը զուգորդվել է տնտեսական բռնազավթումով՝ դադարեցրել են ՀԷՑ-ի լիցենզիան

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․

«Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»։

Երեկ, երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»։

Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը ևս երկու ամսով։

Սա, աներկբա, ապացույց է, որ Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից։ Այն վերածվել է քաղաքական ցուցումների կատարման գործիքի։ Մարդ, ով ժամանել էր իր հոր քառասունքին և արդեն հինգ ամիս անազատության մեջ է՝ առանց որևէ հիմնավոր ապացույցի, պետք է ևս երկու ամիս զրկված մնա ազատությունից։

Այս դաժանությունը դուրս է իրավական, բարոյական և հումանիտար բոլոր կանոններից։ Անձնական ազատությունից զրկելն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման անընդունելի լծակ։

Այսպիսի անձնական ահաբեկչությունը նույն օրերին զուգորդվել է նաև տնտեսական գրոհով։ ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիան դադարեցնելու որոշումը ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄ է։ Այս ռեյդն իրականացվում է չնայած Ստոկհոլմի Արբիտրաժային Ինստիտուտի միջանկյալ որոշմանը, որն ուղղակիորեն արգելում էր լիցենզիայի չեղարկումը։ Արբիտրաժի որոշումն անտեսելը ցույց է տալիս միջազգային իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունների լիակատար անհարգալից վերաբերմունքը։

Զուգահեռ և համակարգված նման գործողությունները ընդհանրապես կապ չունեն իրավական գործընթացների հետ։

Ահաբեկչություն են և իրականացվում են ճղճիմ քաղաքական և անձնական շահեր սպասարկելու համար։
Սամվել Կարապետյանի ներդրումային և անձնական իրավունքները պաշտպանելու համար մենք օգտագործելու ենք միջազգային իրավունքի բոլոր հնարավոր գործիքները։

Մեր թիմը վճռական է՝ կանգնելու ՀՀ իշխանությունների անօրինականությունների դեմ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում