Արտաքին 11 ամիս առաջ - 21:40 18-11-2025

Թուրքիայի և Իսրայելի միջև կարող է մեծ պատերազմ սկսվել. American Thinker

Ամերիկյան «American Thinker» պարբերականը գրում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմական լարվածությունը կարող է ավելանալ։

Ընթերցողի դատին է հանձնվել այդ թեմայով իրականացված համապատասխան վերլուծությունը:
Ըստ այդմ՝ երկու երկրների միջև առկա մի շարք անհամաձայնությունները կարող են վերածվել ռազմական մեծածավալ գործողությունների:

Այս համատեքստում ընդգծվում է, որ Թուրքիայի ու Իսրայելի բախման առաջին ճակատը լինելու Սիրիան, որտեղ Թուրքիան նախատեսում է օգնել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը՝ 200.000 զինվորականից բաղկացած բանակ ստեղծելու հարցում:

Ուշադրություն հրավիրելով Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայում հնարավոր բախման կետերի վրա՝ պարբերաբականը գրում է.
«Թուրքիան ստանձնել է Սիրիայի նախագահ Ահմեդ Շարայի պաշտպանի դերը, իսկ Իսրայելը հովանավորում է Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող դրուզների ազգային փոքրամասնությանը: Հաջորդ քայլը կարող է լինել ամբողջ Սիրիայում թուրքական բանակի և օդուժի ռազմաբազաներ ստեղծելը»:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին