Ներքին 9 ամիս առաջ - 20:11 16-11-2025

Սկանդալ՝ դատարանում. վկան հայտնել է, ոստիկանության Արարատի բաժնի նախկին պետն իրեն ուղղորդել է՝ կեղծ ցուցմունք տալ. shamshyan.com

Նոյեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնից տեղեկություն է փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին:

Ըստ այդ տեղեկության, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ, որը կապված է եղել 2024 թվականի հոկտեմբերի 3-ին Սուրենավան գյուղում տեղի ունեցած կրակոցների փաստով, որի ժամանակ Սուրենավանի նախկին գյուղապետի որդին կասկածվում էր կրակոցի արդյունքում քաղաքացուն հրազենային վնասվածք պատճառելու մեջ, դատարանում գործով վկա Տիգրան Նիկողոսյանը հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, դեպքի վայրում ինքը Արթուր Զեյնալյանին չի նկատել, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ վերջինիս կրակոցից հետո տեսել է դեպքի վայրից հեռանալիս, քանի որ ոստիկանության աշխատակիցները իրեն հայտնել են, որ գործը արդեն բացահայտված է և այն կատարել է Արթուր Զեյնալյանը և իրեն հորդորել են այդ մասին ցուցմունք տալ։

Տ. Նիկողոսյանի հայտնած ոստիկանը Վեդիի ոստիկանության Արարատի նախկին բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն է, ում ամիսներ առաջ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից:

Ա. Զեյնալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Մինչ գյուղ կժամաներ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, «Արարատ» բժշկական կենտրոնից ժամը 20:00-ին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Զ.-ն է:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորի վիճակը միջին ծանրության է և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղի 14 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող գազալցակայանում Արտակ Զ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, վիճել էին Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Արթուր Զ.-ի հետ՝ միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ այդ ընթացքում Արթուր Զ.-ն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Արտակ Զ.-ն ստացել էր հրազենային վնասվածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար