Արտաքին 11 ամիս առաջ - 14:19 16-11-2025

Եթե նշանակվեմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, կհամագործակցեմ Մոսկվայի և Կիևի հետ՝ հակամարտության կարգավորման համար. Գրոսսի

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ եթե նշանակվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, սերտորեն կհամագործակցի Մոսկվայի և Կիևի հետ՝ ուկրաինական կարգավորման առաջխաղացման համար։

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հաջորդող ընտրությունները սպասվում են 2026 թվականին։ Սեպտեմբերին Գրոսսին, այցելելով Ռուսաստան, հաստատեց այդ պաշտոնում առաջադրվելու իր մտադրությունը։

«Այդ դեպքում, իհարկե, ես դա կանեի Ռուսաստանի, Ուկրաինայի և խաղաղությամբ հետաքրքրված բոլորի հետ սերտ երկխոսության միջոցով»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուկրաինական հակամարտության կարգավորումը կլինի առաջնահերթություն այս պաշտոնում։

Նրա կարծիքով, գլխավոր քարտուղարի պարտականությունն է զբաղվել համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանման հետ կապված բոլոր հարցերով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի