Ներքին 9 ամիս առաջ - 16:11 13-11-2025

Ինչու են սպանել 24-ամյա Սարգսին․ մանրամասնում է բարեկամը

Աբովյանի բնակիչ, 24-ամյա Սարգիսին սպանել են, քանի որ նա կանգնել է իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Գինու փառատոնի օրը, երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել են հավատացյալներին, Սարգիսը չի լռել։ Այդ պահից նա դարձել է նրանց քենի թիրախը։ Այս մասին իր սոցցանցի էջում գրել է Սարգիսի բարեկամը։

«Սաքը տղա էր, ում կարող էին միայն մեջքից խփել…

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնում սպանվեց 24-ամյա Սարգիս Զեյնալյանը։

Բարետես, ազնիվ, հավատքով ու արժանապատվությամբ լցված երիտասարդ։

Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դիմացից չէին համարձակվի։

Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։

Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել։

Աբովյանը ցավում է, ընկերները լռել չեն կարող, իսկ հարազատները պահանջում են մեկ բան՝ արդարություն Սարգսի համար։

Հիշատակդ վառ, Սաքս»,– գրել է նրա բարեկամը։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»