Ներքին 1 տարի առաջ - 23:15 25-12-2024

Աննա Հակոբյանի բարեկամը նշանակվել է Գյումրիի քաղաքապետի օգնական

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը Գյումրիի քաղաքապետարանում նոր պաշտոն է զբաղեցնում։

Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված նկարներից էլ պարզ է դառնում, որ Վահագն Մկրտչյանը Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի մասնակցությամբ ինչ-որ քննարկման է մասնակցում։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Վահագն Մկրտչյանից։

«Համայնքի ղեկավարի օգնական եմ նշանակվել»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Վահագն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ բժիշկ է, 2023 թվականի մարտից մինչեւ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումը (դեկտեմբեր) զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։

Նշենք նաև, որ Վահագն Մկրտչյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու է եղել։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»