Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:10 13-11-2025

Նալլաթ քեզ, սև սատանա, էդ ՌԴ-ի հետ Վրաստանի սահմանը երե՞կ առաջացավ, թե՞ Սև ծովը թազա քցած «գյոլ» է

«Կառավարության իրականացված ծրագիրն այսօր բացարձակապես որևէ առնչություն չունի նախընտրական ծրագրի հետ և մեծամասնության կողմից հաստատված կառավարության ծրագրի հետ՝ առնվազն Արցախի անվտանգային և արտաքին հարաբերությունների հարցերում»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուրն Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները չեն կատարել նաև իրենց տնտեսական բլոկի խոստումները։

«Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ․․․ Այստեղ կառավարության ներկայացուցիչը, քաղաքական մեծամասնությունը համոզում էին, որ պարտքը վատ բան չէ, այն նպաստում է տնտեսական բարձր աճին, ֆլան ֆստան․․․ Ես փորձեցի հասկանալ, եթե պարտքը զտենք, ինչքա՞ն կկազմի մեր տնտեսական աճը, պատասխան չունենք․ այդ պարտքը մեր տնտեսության վրա ի՞նչ դրական ազդեցություն է ունեցել, չկա այդ պատասխանը»,- նշեց պատգամավորը։

«Համաշխարհային բանկի հաշվետվությունը նշում է, որ Հայաստանում կրթությունն այն վիճակի չի, որը կարող է լինել, առողջապահությունն այն վիճակի չի, որ կարող է լինել տնտեսություն այն վիճակի չի, որ կարող է լինել, որովհետև պարտքը վերցնում եք և ոնց եք ծախսում, ծախսում եք այնպես, որ 19 թվականին Վրաստանից ավելի բարձր ՀՆԱ ունեցող պետությունը 25 թվականին Վրաստանից ավելի ցածր մեկ շնչին ընկնող ՀՆԱ ունի: Այստեղ այս հարցը տալիս են: Ֆինանսների նախարարն ասում է՝ Վրաստանը Ռուսաստանի հետ սահման ունի: Դահլիճից ինչ-որ մեկն ասում է Վրաստանը ծով ունի: Այստեղ են ասում՝ տո Նալլադ քեզ, չար սատանա, այդ սահմանը Ռուսաստանի հետ երեկ առաջացա՞վ, թե՞ Սև ծովը թազա գցած գյոլ ա, նոր առաջացավ»,- նշեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում