Ներքին 9 ամիս առաջ - 18:42 08-11-2025

Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը․ քաղաքագետ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Փաստացի՝ սա ոչ թե սահմանազատում է, այլ սահմանների վերաձևում, որտեղ Բաքուն փորձում է իրավական ձև տալ իր մաքսիմաիստական պահանջներին։

Ադրբեջանը չի թաքցնում, որ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի իր բոլոր պայմանները՝ անկախ դրանց բովանդակությունից։

Փաշինյանը իր Telegram-ի էջում այսօր գրել է, թե սահմանազատման արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։

Սակայն այս հայտարարությունը իրականում ոչ թե Արծվաշենը վերադարձնելու փորձ է, այլ փոխադարձության պատրանք ստեղծելու փորձ։

Արծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում(համենայնդեպս, Ադրբեջանի ընկալմամբ), մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում։

Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը կամ արդեն տվել է իր համաձայնությունը, կամ պարզապես հրաժարվել է դիմադրությունից։

Անկլավների վերադարձը Հայաստանի համար կարող է վերածվել անվտանգային և ինստիտուցիոնալ աղետի։

Դա նշանակում է.

● Ադրբեջանի իրավական և ֆիզիկական ներկայության վերականգնում Հայաստանի ներսում,

● սահմանային անկայունություն և լոգիստիկ ռիսկեր,

● հակամարտության տեղափոխում Հայաստանի տարածք՝ պետականության հիմքում ականներ տեղադրելով։

Սա տեսլական չէ խաղաղության մասին, սա ադրբեջանական վերահսկողության նոր մեխանիզմ է՝ խաղաղության անվան տակ։

Մինչդեռ, նման ստորացուցիչ հեռանկարն ուներ այլընտրանք:

Եթե Հայաստանը ունենար ադեկվատ և իշխանություն, ապա կարելի էր ընտրել մեկ այլ ուղի.

● կամ փոխանակման տարբերակ՝ Արծվաշենը՝ չորս անկլավների դիմաց,

● կամ խնդրի սառեցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև կձևավորվեին վստահության մեխանիզմներ։

Սրանք կլինեին պետականորեն շահավետ լուծումներ՝ առանց ինքնիշխանության կորուստների։

Բայց ներկայիս իշխանությունը ընտրել է ոչ թե արժանապատիվ բանակցության, այլ հարմարվելու ճանապարհը:

Խաղաղության մասին խոսող իշխանությունը իրականում վարում է վասալային քաղաքականություն։

Փաշինյանի «խաղաղությունը» դարձել է Ադրբեջանի օրակարգի սպասարկման միջոց, որտեղ յուրաքանչյուր նոր պահանջ ներկայացվում է որպես «խաղաղության գին»»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան