Արտաքին 11 ամիս առաջ - 17:49 08-11-2025

Մենք գոհ ենք Ադրբեջանի առաջընթացից՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս․ Էրդողան

Այսօր Բաքվի Ազադլիգ հրապարակում ռազմական շքերթ է անցկացվում, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Ադրբեջանում նոյեմբերի 8-ը նշվում է որպես «2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում 44-օրյա հաղթանակի օր»։

«Ներկայումս մենք գոհ ենք այն առաջընթացից, որը սիրելի Ադրբեջանը գրանցել է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս», - ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ զորահանդեսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բացառիկ հարաբերությունները օրեցօր շարունակում են ամրապնդվել հատուկ և ռազմավարական նախագծերի միջոցով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում