Ըստ էության 1 տարի առաջ - 21:00 07-11-2025

Ըստ էության․ Դանակը դնում եք թուրքի ձեռքը, ժողովրդին ասում՝ գնացեք, բանակցեք․ Անաստաս Իսրայելյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Արցախի վերածնունդ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանին։

Նրա հետ խոսել ենք Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների, Արցախի կորսի համար նախկին նախագահներին Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների, Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը, որով մեղադրել է նախկին նախագահերին, որ Հայաստանի բանակի զինվորները ծառայում էին Արցախում, արցախցիների վերադարձի հնարավորության, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն չստանալու, արցախցիների զգալի մասին ֆինանսական աջակցությունից զրկելու կառավարության որոշման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությն շինծու դատավարություններին, Իսրայելյանը նկատեց՝ եթե հստակ քայլեր լիներ, հիմա տեսանելի արդյունք կունենայինք։

«Դե եթե գործը հասել է արդեն դատավարության ավարտին, ուրեմն հասկանալի է, որ այդքան ժամանակ, եթե Հայաստանի կառավարությունը կամ իշխանությունը ինչ-որ բաներ ձեռնարկած լինեին կամ աշխատանքներ իրականացրած լինեին այդ ուղղությամբ, մենք արդյունքներ կունենայինք, այլ ոչ թե այս ձևի արդյունքներ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին