Ըստ էության 8 ամիս առաջ - 19:00 16-01-2026

Ըստ էության․ Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն․ գերիների վերադարձը դրա շրջանակներում էր

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։

Նրա հետ խոսել ենք Երևան քաղաքում ձնամաքրման աշխատանքների ձախողման, սառցապատ բակերի ու մայթերի, դրանց հետևանքով վնասվածք ստացած քաղաքացիների, քաղաքային իշխանության պատասխանատվության, Տիգրան Ավինյանի «շատ եք լոճվում» արտահայտության, Երևանի փոխարեն անտառ լինելու, բայց անորակի օդ լինելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը ՔՊ կուսակցության ապիկար կառավարման ցցուն մակետն է։

«Տիգրան Ավինյանը դա պայմանական անհատ է հատ ասենք, որ մեկ ուրիշին բերեն, դնեն էլի իրենցից, անելու է մոտավորապես նույն բանը մի քիչ աջ կամ ձախ, քանի որ այդ ամեն ինչի թույլատրողը, հովանավորը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա։

Ըստ Սուքիասյանի՝ Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն և գերիների վերադարձը դրա շրջանակերում էր։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը