Ներքին 1 տարի առաջ - 23:41 06-11-2025

Հայաստանը և Հնդկաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում գործակցության հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել են Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքի վարչության (ռազմարդյունաբերության խթանման) միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։

Միաժամանակ քննարկվել է երկու երկրների ռազմարդյունաբերության ընկերությունների միջև բիզնես կապերը խթանելու և գործնական համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիները:

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորել են համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և արտադրական ներուժի զարգացման հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»