Ներքին 3 տարի առաջ - 10:23 09-03-2023

Նարեկ Մկրտչյանը Իսլանդիայի վարչապետի հետ քննարկել է սոցիալական ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը


Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ եւ նրա հետ քննարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունները:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։

Խոսելով կանանց իրավունքների պաշտպանության, վերջիններիս դերի բարձրացման անհրաժեշտության մասին՝ նախարար Մկրտչյանը վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին ներկայացրել է նաև մանրամասներ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագիրը կրող համաժողովի վերաբերյալ։

Կատրին Յակոբսդոտիրը ողջունել է նախաձեռնությունն ու ընդունել ՀՀ կողմից հրավերը՝ հոկտեմբերին նախատեսվող համաժողովին մասնակցության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը