Սպորտ 11 ամիս առաջ - 22:21 06-11-2025

Հայաստանի հավաքականում հանդես գալը մեծ պատիվ է, շատ երկար էի սպասում հրավիրվելուն․ Արտյոմ Բանդիկյան

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին, հայտնում է Metaratings-ը։

«Հայաստանի հավաքականում հանդես գալը ինձ համար մեծ պատիվ է, hպարտություն։ Շատ երկար էի սպասում Հայաստանի հավաքական հրավիրվելուն։

Զրուցել եմ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Ամեն ինչ չեմ պատմի, բայց նա ասաց, որ ինձ հրավիրել է, որպեսզի հարմարվեմ թիմին և ընկերանամ տղաների հետ։

Նախկինում էլ 2-3 օր եղել եմ հավաքականի ճամբարում։ Կփորձեմ հասկանալ այն սկզբունքները, որոնք ինձանից պահանջում են, ու անել ամեն ինչ՝ Հայաստանի հավաքականին օգտակար լինելու համար»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը։

Հայաստանի հավաքականն աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին Երևանում կմրցի Հունգարիայի թիմի հետ, իսկ նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Պորտուգալիայի ընտրանուն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը