Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:00 06-11-2025

2023թ․ սեպտեմբերին Արցախում ժողովուրդը սոված էր, բայց չընդունեց Ադրբեջանով մուտք գործող ցորենը

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի և Ադրբեջանի միջև տնտեսական ինտեգրման հարցերին ու 2023 թվականի սեպտեմբերյան իրավիճակին։ Նա ընդգծեց, որ խորհրդային տարիներին Արցախը երբեք որպես Ադրբեջանի տարածքային մաս չի դիտարկվել, և ցանկացած քննարկում միայն զուտ տնտեսական ինտեգրման մասին է եղել։ «Վերադառնանք 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախում մարդիկ իրականում սոված էին, և ծանր վիճակ էր. կար նաև քաղաքական որոշում՝ թույլ տալ, որ Ակնայով բեռները մտնեին Արցախ, թե ոչ։ Ես էլ լինելով պատգամավորներից մեկը, վախեցա ընդդիմանալ։ Չհայտնեցի կոնկրետ կարծիքս, որովհետև հիմնվելով իրավիճակի վրա՝ հասկանում էի, որ ժողովուրդը սոված է, և միգուցե ինքը համաձայնվի։ Բայց ժողովուրդը ինքնուրույն փակեց ճանապարհը և որևէ կերպ չընդունեց Ադրբեջանի տարածքով մուտք գործող ցորենը»,–նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդի որոշումը գալիս էր ոչ թե հպարտությունից, այլ առողջ դատողությունից. նրանք հասկանում էին, որ տնտեսական ինտեգրման ընդունումը կփակեր Արցախի թեման և կվնասեր տարածաշրջանի ինքնավարությանը։

Հակոբյանը ընդգծեց, որ նման ինտեգրում և համակեցություն ադրբեջանցիների հետ հնարավոր չէ ապահովել. ըստ նրա՝ ադրբեջանական կողմը միշտ դիտարկում է հակամարտության և հայկական համայնքի վնասի հնարավորությունը, և այս ամենը պարզ երևում է նաև ներկայիս քարոզչական դաշտում։ «Եթե ներկայիս սերունդը շարունակ տեսնի քարոզչության հետևանքները, դժվար կլինի երկարատև խաղաղություն կառուցելը»,– եզրափակեց Արցախի պատգամավորը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»