Ներքին 4 տարի առաջ - 11:27 09-02-2022

Տուգանման բալային համակարգը չի հանվի. ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը

ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայներ:

Ընդդիմությունը հիշեցրել էր՝ ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, նշել էր, որ տվյալ դեպքում վարորդներին միաժամանակ նախատեսվում է տուգանք՝ դրամական միջոցների մասով, նաև տուգանային միավորների հանում, 9 բալի սպառման դեպքում ընդհուպ վարորդական իրավունքի կասեցում: Ըստ ընդդիմության՝ երկու առանձին պատասխանատվության միջոց զուգահեռ են կիրառվում, ինչն անթույլատրելի է:

Սակայն իշխանությունից պնդել էին, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ և տուգանքի հետ համակցվելու պարագայում դառնում է լրացուցիչ: Ընդ որում, իշխանական պատգամավորներից նշել էին՝ վարորդները միաժամանակ չեն զրկվում վարորդական իրավունքից և ֆինանսական բեռ կրում: Եթե 9 բալը լրանում է, անձը 6 ամսով զրկվում է վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար տուգանք չի վճարում: Իսկ մինչ այդ բալեր հանելը պատասխանատվություն չէ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»