Արտաքին 11 ամիս առաջ - 22:18 05-11-2025

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Ամերիկյան լրատվական և ֆինանսատնտեսական ընկերություն «Bloomberg»-ը գրում է, որ Անկարան և Մոսկվան բանակցություններ են սկսել տարեկան մոտ 22 մլրդ խմ գազի մատակարարումները շարունակելու նպատակով:

Թուրքիան նախկինում դիմադրել էր Արևմուտքի ճնշումներին՝ դադարեցնելու ռուսական գազի գնումները երկարաժամկետ պայմանագրերով խողովակաշարերով:

Բայց այդուհանդերձ Թուրքիան շարունակում է մնալ ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդը։

«Գազպրոմ»-ն անցյալ տարի Թուրքիային մատակարարել է 21.6 մլրդ խմ գազ: Այս ծավալով Թուրքիան դարձել է Չինաստանից ետո ռուսական խողովակաշարային գազի 2-րդ խոշոր գնորդը:

«Գազպրոմ»-ի խողովակաշարային գազը երկար տարիներ գերիշխող դեր է խաղացել Թուրքիայի էներգետիկ կարիքներում։ Այն գրեթե ամբողջապես կախված է ներմուծումներից և համարվում է Եվրոպայի 4-րդ խոշոր գազի շուկան:

Իրանը և Ադրբեջանը նույնպես զգալի մասնաբաժին ունեն Թուրքիայի գազի ներմուծման մեջ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան