Մամուլ 11 ամիս առաջ - 08:15 04-11-2025

Կառավարության հույժ գաղտնի զեկույցում էլ է հաստատվում Նարեկ Կարապետյանի ասածը․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Նախ դպրոցնե՞ր, թե՞ գործարաններ կառուցել», «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի բարձրացրած այս հարցի հետ կապված՝ իշխանականները աղմուկ բարձրացրին, թե տեսեք՝ դեմ են դպրոցների կառուցմանը։ Իսկ Կարապետյանն ասել էր, որ նախ պետք է գործարաններ կառուցվեն, որից հետո՝ դպրոցներ, եւ դա բացատրել էր իրենց ընտանիքի փորձով, երբ 20 տարի առաջ Լոռու մարզի իրենց գյուղում կառուցել են գերժամանակակից դպրոց, վերանորոգել ճանապարհներ, տներ: «Սակայն մարդիկ էլի շարունակում էին հեռանալ, որովհետեւ մարդը եթե չունի աշխատանք, նա չի մնալու, ուզում ես՝ ոսկուց քաղաք սարքիր, նվիրիր։ Մարդկանց պետք է ապահովել սկզբնական հացով, ապրուստով եւ հետո նոր՝ լավ պայմաններով»։ Առաջնահերթությունը պետք է լինի հարկեր վճարող գործարանների ստեղծումը, որոնք էլ հետագայում կֆինանսավորեն դպրոցների շինարարությունը, այլ ոչ թե վարկերով կկառուցեն: Կառավարության մեր աղբյուրն ասաց, որ ընդամենը 2 ամիս առաջ դեմոգրաֆիկ զարգացումների վերաբերյալ հույժ գաղտնի զեկույց է պատրաստվել, որտեղ տարբեր գերատեսչությունների, փորձագետների (այդ թվում` ոլորտի հայտնի մասնագետներից մեկի՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի) ուսումնասիրություններն են ներառված, եւ որը հաստատում է Նարեկ Կարապետյանի ասածը: Այդ զեկույցի եզրահանգումն այն է եղել, որ մեր երկրի դեմոգրաֆիական վիճակը հաշվի առնելով, արդյունավետ քաղաքականություն չեն վարում, քանի որ դպրոցներ են կառուցվում, բայց երեխա չկա, որ հաճախի այնտեղ, ուստի թիրախները պետք է փոխել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում