Արտաքին 1 տարի առաջ - 22:16 01-11-2025

Մասկի հայրը Պուտին-Թրամփ բանակցությունների ձախողման մեջ մեղադրել է զենք արտադրողներին

Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայացած հանդիպումը խափանվել է ամերիկյան զենքի արտադրողների կողմից։

Մեկնաբանելով TASS-ին տված հարցազրույցում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները՝ նա ասել է. «Ես կարծում եմ, որ դա շատ վատ է։ Ես իսկապես անհամբերությամբ էի սպասում Բուդապեշտում Պուտինի և Թրամփի մասնակցությամբ այդ հանդիպմանը։ Չեմ կարծում, որ դրա չեղարկման համար այլ պատճառ լիներ, քան ամերիկյան զենք արտադրողների ռազմական համալիրի կողմից հսկայական ճնշումը»։

Ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրը, ըստ Էրոլ Մասկի, ցանկանում է, «որպեսզի լինի մի վայր, որտեղ իրենց զենքը կարող է օգտահանվել պատերազմի ժամանակ, քանի որ ԱՄՆ-ի եկամուտների զգալի մասը կախված է հենց զենքից»։

«Եվ դա շատ վատ է։ Այդ իսկ պատճառով մենք կարիք ունենք, որպեսզի ռազմաարդյունաբերական համալիրը անցնի իսկապես կարևոր բաների՝ ինչպիսիք են ձգողականությունը, ժամանակի և տարածության մեջ ճանապարհորդությունները, այլ ուղղություններ, որոնց վրա կարելի է գումար վաստակել, զենք արտադրելու փոխարեն», - եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է