Արտաքին Ավելին 9 ամիս առաջ - 15:05 01-11-2025

Լուվրի թանգարանի կողոպտիչները փորձել են գողացված զարդերը վաճառել համացանցում

Հոկտեմբերին Փարիզի Լուվրից զարդեր գողացած կողոպտիչները փորձել են թանգարանի գանձերը վաճառել իսրայելական CGI Group ընկերությանը՝ համացանցի միջոցով, հաղորդում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Զվիկ Նավեին։

«Լուվրի կողոպուտից հինգ օր անց մի տղամարդ, որը ներկայանում էր՝ որպես կողոպտիչների ներկայացուցիչ, կապ է հաստատել մեզ հետ CGI Group-ի պաշտոնական կայքի միջոցով։ Նա հարցրել է, թե արդյոք մենք կբանակցենք համացանցում արվեստի գործերի գնման համար և ընդգծել է, որ մենք 24 ժամ ունենք պատասխանելու համար», - ասել է Նավեը։

Հրապարակման համաձայն, CGI-ն նախկինում վարձվել էր Լուվրի հետ սերտ կապեր ունեցող անանուն անձի կողմից՝ կողոպտիչներին և նրանց գողացված զարդերը գտնելու համար։ Ընկերության տնօրենը հայտարարել է, որ CGI Group-ը ընդունել է կողոպտիչների ներկայացուցչի առաջարկը. երկար բանակցություններից և հետաքննություններից հետո պարզվել է, որ անհայտ անձը տիրապետում է «գողացված իրերի առնվազն մի մասին»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ