Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 20:24 29-10-2025

Թուրքիան նշում է Հանրապետության հիմնադրման 102-րդ տարին

Թուրքիայի Հանրապետությունն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նշում է իր հիմնադրման 102-րդ տարին։

Ամբողջ երկրում, ինչպես նաև արտերկրի դիվանագիտական ներկայացուցչություններում անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ և տոնակատարություններ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուղերձում նշել է, որ երկիրը «Թուրքիայի դարի» նպատակների շրջանակում «բեկումնային նախաձեռնությունների» փուլում է․

«Ռազմական արդյունաբերությունից մինչև տնտեսություն, կրթությունից մինչև գյուղատնտեսություն՝ մենք իրականացնում ենք աննախադեպ նախաձեռնություններ»,– ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և հայրենիքի համար բոլորո պայքարածներին հիշում է երախտագիտությամբ։

Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը

Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ուղին սկիզբ է առել Աթաթուրքի՝ 1919 թվականի մայիսի 19-ին Սամսուն քաղաք ժամանումով, ինչը նշանավորեց քեմալականների պայքարի մեկնարկը։ 1920 թվականի ապրիլի 23-ին բացվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովը:

Լոզանի պայմանագրով ճանաչվեց նոր պետության անկախությունը, իսկ 1923 թվականի հոկտեմբերի 13-ին Անկարան հռչակվեց մայրաքաղաք։ Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 28-ին, Անկարայում գտնվող Չանքայայի պալատում Աթաթյուրքն ասաց․ «Վաղը կհռչակենք հանրապետություն»։

Հաջորդ օրը՝ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին, Ազգային մեծ ժողովի քվեարկությամբ Թուրքիան հռչակվեց հանրապետություն, իսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էլ ընտրվեց առաջին նախագահ։
Այդ օրվանից Թուրքիայում հոկտեմբերի 29-ը ազգային տոնի կարգավիճակում նշվում է որպես Հանրապետության օր:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ