Ներքին 10 ամիս առաջ - 23:49 27-10-2025

5 ժամից ավելի է՝ փրկարարը, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները որոնում են 3-ամյա տղային

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեծ թվով փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված