Ավելին 1 տարի առաջ - 14:35 14-07-2025

Փրկարարը բռնել է պատուհանից ընկնող կնոջը

Մոսկվայում փրկարարին հաջողվել է կանխել դժբախտ պատահար՝ բռնելով երրորդ հարկի պատուհանից ընկնող կնոջը։ Դեպքը տեղի է ունեցել Բասմանի շրջանի Օգորոդնայա Սլոբոդա նրբանցքում։

Ըստ տեղեկությունների՝ կինը նստած է եղել պատուհանի գոգին՝ վտանգավոր վիճակում։ Հարևանները մոտ կես ժամ շարունակել են նրա հետ խոսել՝ փորձելով շեղել ուշադրությունը մինչև փրկարարների ժամանումը։

Ինչ-որ պահի կինը կորցրել է հավասարակշռությունը և կախվել պատուհանից՝ բռնվելով միայն շրջանակից։ Սակայն փրկարարներից մեկը հասցրել է ժամանակին արձագանքել ու բռնել նրան՝ կանխելով անկումը։

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց` բուժօգնության, նրա վիճակի մասին տեղեկություններ այս պահի դրությամբ չեն հաղորդվում։