Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 21:45 27-10-2025

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում. Վարդան Ղուկասյանի պաշտպանությանը խոչընդոտում են

Գյումրիի քաղաքապետ Վարդան Վարդան Ղուկասյանի պաշտպանական խմբի անդամներ, փաստաբանները հայտնել են, որ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել, որը ըստ փաստաբանների` քաղաքական հետապնդման դրսևորում է։

Նշենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր մտքերի համար՝ դրանք «որակելով» որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանի հետ։

«Քաղաքական ճնշում է, ուրիշ ոչինչ։ Իրավաբանության հետ կապ չունի, որ ես իրավաբանորեն բացատրեմ, թե միությանն անդամակցելու վերաբերյալ մարդու կարծիքը ինչպե՞ս կարելի է հանցավոր համարել։ Եվրամիությանն անդամակցելու օրենք ընդունեցին, հիմա ի՞նչ կողմ քվեարկողները պիտի՞ դատվեն։ Մարդուն հարցրել են Միութենական միությանն անդամակցելու վերաբերյալ ո՞րն է Ձեր կարծիքը, Վարդան Ղուկասյանն ասել է ես միանշանակ կողմ եմ, Հայաստանի անկախության լիարժեք պահպանմամբ, այնպես ինչպես եվրամիության անդամակցելուն։ Այսինքննույն հարթության վրա է դիտում, բայց վարչապետի հայտարարությունից հետո ամիսներ առաջ արված հայտարարությունը որակում են որպես քրեական հանցագործություն։ Քաղաքական հետապնդումը հո պոզով-պոչով չի լինում»,- նշեց նա։

Հայրապետյանն ասում է` Վարդան Ղուկասյանը չի ասել, որ պետք է մտնենք ինչ-որ պետության կազմի մեջ, ասում է` միությանն անդամակցենք։

«Բացատրում է, որ ինչքան շատ միությունների անդամակցենք, էդքան ավելի ապահով կլինի Հայաստանը, որովհետև միությունների անդամ երկրները շահագրգռված կլինեն, որ Հայաստանի դեմ ոտնձգություն չլինի»։ Փաստաբանը հիշեցնում է, որ Հայաստանն արդեն իսկ անդամ է մի շարք միությունների, որոնց թվում են՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և այլ կազմակերպություններ։

Նշենք նաև, որ օրերս Փաշինյանն անդրադարձել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ նրա փաստաբանը հաղորդում է ներկայացրել, բայց ուշադրության չի արժանացել Արամայիս Հայրապետյանի ներկայացրած հաղորդումը. «Մենք այդ հայտարարության վերաբերյալ ներկայացրել ենք հաղորդում, բայց ձայն բարբառո հանապատի»։

Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմի փաստաբան Առնոլդ Վարդանյանն էլ տեղեկացրել է, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել Վարդան Ղուկասյանին։

«Ինձ և Փոստանջյանին ասում են մտեք, բայց երրորդ փաստաբանին թույլ չեն տալիս։ Մենք պաշտպանությունը երեքով ենք անում և քննարկման ենթակա հարցերը մենք երեքով պետք է անենք պարոն Ղուկասյանի հետ։ Հիմա եթե մեկին թույլ չեն տալիս, նշանակում է, որ պաշտպանական թիմին թույլ չեն տալիս։ Իրենց ուզած ձևով են գործը քննում, խոչնդոտում են պաշտպանության իրավունքի իրացումը»,- եզրափակում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում