Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:39 27-10-2025

Խայտառակություն է, երբ հանրային լրատվության բովանդակությունը խեղաթյուրվում է և դառնում քարոզչական. Մնացականյան

Հանրային հեռուստատեսությունը հանրությանը վերադարձնելու վերաբերյալ լսումների ընթացքում Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը բարձրացրեց նաև Հանրային ռադիոյի դերի և մեդիավերահսկողության հարցը՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ լրատվական դաշտում գոյություն ունեցող համակարգային խնդիրները միայն խորացել են։

«Ես համաձայն եմ պարոն Քոչարյանի հետ․ իրականում վերջին 20 տարում ոչ հեռուստաընկերության, ոչ հանձնաժողովների փոփոխությունը էական արդյունք չի տվել։ Լուրերի բաժինը երբեք մեծ հաշվով հաշվետու չի եղել Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, միշտ գործել է ուղիղ քաղաքական վերահսկողության ներքո։ Հիմա իրավիճակը նույնիսկ ավելի վատ է դարձել»,- նշեց նա։

Բանախոսը նաև ընդգծեց, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն հեռուստատեսությանը, այլև ռադիոյին․ «Հիբրիդային պատերազմի պայմաններում Հանրային ռադիոն ունի ռազմավարական նշանակություն։ Մենք ունենք ժողովրդական լեզվով ասած՝ «պատի ռադիո», որը պետք է պահպանենք և զարգացնենք։ Օրինակ՝ Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին հոսանքազրկումների ժամանակ մարդիկ մոբիլիզացվեցին հենց հանրային ռադիոյի շնորհիվ։ Մենք պետք է կարողանանք նաև Հայաստանում հասնել նրան, որ ռադիոն լինի հասարակության իրական տեղեկատու հարթակը»։

Նրա խոսքով՝ հանրային լրատվության բովանդակությունը հաճախ խեղաթյուրվում է և դառնում քարոզչական․ «Երբ Հանրային հեռուստաընկերության լրագրողը եթերում ասում է՝ «վարչապետի ներկայությունը նշանակում է, որ Աստված շարունակում է խոսել ժողովրդի հետ», սա արդեն խայտառակություն է։ Հանրային լրատվամիջոցը չի կարող նման ձևակերպումներ օգտագործել»։

Խոսքի ավարտին Մնացականյանն առաջարկեց ներդնել պրեսօմբուդսմենի ինստիտուտը, ինչպես դա արվում է Շվեդիայում՝ լրագրողական էթիկայի և խոսքի ազատության պաշտպանության համար։

«Պետք է լինի անկախ մարմին՝ պրեսօմբուդսմենը, որը կընդունի լրագրողների և լրատվամիջոցների դեմ բողոքները։ Դա թույլ կտա խնդիրները լուծել մեդիա դաշտում՝ առանց դատարան դիմելու։ Սա նաև հանրային վստահության վերականգնման ճանապարհն է»,– ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է