Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:09 27-10-2025

Հ1-ը պետք է դադարի ծառայել իշխանություններին և վերադառնա ժողովրդի վերահսկողության ներքո. Խզմալյան

Հանրային հեռուստատեսությունը պետք է դադարի ծառայել իշխանություններին և վերադառնա իր իրական տիրոջ՝ ժողովրդի վերահսկողության ներքո։

Այս մասին ասաց քաղաքական գործիչ, գրականագետ և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ ընդգծելով, որ Հանրայինը չի կարող լինել որևէ կուսակցության կամ դաշինքի սեփականությունը։

«Չի կարող լինել որևէ մեկի սեփականությունը, որևէ կուսակցության, դաշինքի՝ գոնե այն պատճառով, որ մենք ենք՝ որպես ժողովուրդ ու հասարակություն, ապահովում դրա գործունեությունը։ Ես շատ լավ ծանոթ եմ այս խնդրին, որովհետև կյանքիս 8.5 տարին գլխավորել եմ հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան, և այդ տարիներից մի քանի տարին բառի բուն իմաստով նվիրված էին պայքարի՝ Հանրային հեռուստատեսության կողմից մեզ կլանելու և կցելու փորձերի դեմ»,– ասաց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ Հանրային հեռուստատեսության շուրջ ձևավորված մենաշնորհը պետք է վերացվի իրավական ճանապարհով․ «Ես կարծում եմ, որ որպես կարևորագույն իրավական մեխանիզմ՝ այդ մենաշնորհը պետք է օրենքի ուժով վերացվի։ Հանրային հեռուստատեսության ղեկավարության և վերահսկողության իրավունքը պետք է փոխանցել Ազգային ժողովին, որպեսզի ոչ թե կառավարությունը, այլ խորհրդարանը՝ որպես ավելի լայն ներկայացուցչություն ունեցող մարմին, ապահովի վերահսկողություն և հաշվետվողականություն հասարակության առաջ»։

Խզմալյանի դիտարկմամբ՝ մինչ այս պահը Հանրային հեռուստատեսությունը շարունակում է գործել իշխանության անմիջական ազդեցության տակ, ինչը հակասում է դրա գոյության նպատակին․ «Հանրային հեռուստատեսությունը ժողովրդին ծառայելու համար է ստեղծվել, ոչ թե քաղաքական ուժերի PR մեքենա լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է