Ներքին 3 տարի առաջ - 13:23 15-01-2023

Պետությունը պետք է դադարի սուտ խոսել. Արման Թաթոյան

«Այսօր քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ որոշում է միանձնյա։ Ամբողջությամբ որոշում են իրենք։ Այսօր խորհրդարանական վերահսկողություն Հայաստանում գոյություն չունի ընդհանրապես։

Առհասարակ, Հայաստանում այսօր, իմ կարծիքով, քաղաքական համակարգը մարդուն չի ծառայում, ակնհայտ է դա»,- հայտարարել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան հիմնադրամի» հիմնադիր Արման Թաթոյանը՝ համահայկական հարցերի լրագրող Վրույր Թադևոսյանի «V.I.P. talk show»-ի ընթացքում։ Մի շարք ուշագրավ հայտարարություններին զուգահեռ Արման Թաթոյանը նաև փակագծեր է բացել հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող իր գործունեությունը պետական մակարդակով խոչընդոտելու վերաբերյալ։

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո ես սկսեցի իմ աշխատակազմով լայնածավալ այցեր իրականացնել սահմանային բնակավայրեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերն էին։ Պարզ է, որ նրանք հայտնվել էին այդտեղ պատերազմական հանցանքների արդյունքում՝ խոշտանգումների, գլխատումների, քաղաքացիական բնակավայրերը ավերելու և այլ հանցանքերի արդյունքում։

Մենք գալիս էինք, ներկայացնում այդ փաստերը, բայց կոնկրետ պաշտոնյաներ չէին ընդունում մեր հրապարակումները կամ փաստերը: Եվ այդ ժամանակ շատ դեպքերում կառավարությունն իր տարբեր աջակիցների, տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց թիմի անդամների միջոցով հերքում էին պաշտոնապես, թե ինչ է տեղի ունենում։ Մենք ասում էինք ադրբեջանական զինված ուժերը եկել կրակում են, ժողովրդին անհանգստություն են պատճառում, պետք է հեռանան։

Նրանցից հարցազրույց էին գնում վերցնում և նրանք Հանրային հեռուստատեսության մակարդակով, պատկերացնում եք, ասում էին՝ չէ։ Ի՞նչ եք ասում, ամեն ինչ կարգին է, կյանքը հիասքանչ է։ Ոչ մի խնդիր չունենք այստեղ, անվտանգ է։ Պատկերացրեք՝ ինչ ահավոր հարված է հասցվում մեր երկրի հեղինակությանը և անվտանգությանը։ Այս շղթան շարունակվում էր մինչև վերջ՝ նախարարներ, փոխվաչապետի մակարդակով ասում են, որ այդ ճանապարհները, որ ադրբեջանցիները եկել նստել են փաստացի սահմանազատված և իրենցն է։ Մենք էլ ոչ մի բան չենք կարող անել։

Դա իրենց ճանապարհն է։ Փոխանակ այդ փաստերը դու վերցնես, տանես միջազգային դատական ատյան, ասես, որ եկել են խնդիրներ են առաջացնում, պիտի հեռանան։ Ի՞նչ ենք անում։ Հիմա պատկերացրեք, որ Դուք միջազգային դատական ատյանի դատավոր եք։

Ես բերում եմ, ասում եմ պետք է հեռանան, մեզ համար խնդիրներ են առաջացնում, մեկ էլ ադրբեջանցիները բերում են մեր՝ Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, դնում են ձեր առաջ, ասում են հարգելի՛ դատարան, պաշտոնյաներն ասում են ինչքան անվտանգ է ամեն ինչ։ Ոչ մի խնդիր չկա, դրանք մեր տարածքներն են։ Ո՞նց կարելի է, անգամ կառավարության ղեկավարի մակարդակով հայտարարել, որ Հայաստանում գոյություն ունի ադրբեջանական վերահսկողությայն ներքո գտնվող տարածքներ։ Կամ տեղանունները նշես ադրբեջաներենով…»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը