Ներքին 11 ամիս առաջ - 17:42 27-10-2025

Հայ-ամերիկյան պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Սահմանադրության շուրջ տարաձայնությունն է

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այժմ ընթանում են բանակցություններ ամերիկյան կազմակերպությունների հետ՝ «Թրամփի ուղու» կառուցապատման և հայ-ամերիկյան պայմանագրի շուրջ։ Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ստեղծել ընկերություն, որը պետք է իրականացնի շինարարական աշխատանքները։ ԱԳ նախարարը հայտնել է, որ պայմանագրային գործընթացները շարունակվում են, սակայն կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն Սահմանադրական հարցում։

Միրզոյանը նշել է, որ իրավապայմանագրային գործընթացները գտնվում են նախապատրաստական փուլում, և շինարարությունը կսկսվի դրանց ավարտից հետո։ «Սրանք զուգահեռ ընթացող պրոցեսներ են, և մեկը մյուսից առաջ ընկնելու խնդիր չկա»,– ասել է նախարարը։

Պայմանագրի ստորագրման հնարավոր խոչընդոտների մասին հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ հիմնական տարաձայնությունը կապված է Սահմանադրության հետ։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը որոշ պայման է առաջադրել՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հետ, սակայն Հայաստանը չի կիսում այդ մոտեցումը։

«Մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրության մեջ խնդիր չկա։ Ավելին՝ եթե խոսենք հավակնությունների մասին, մենք էլ կարող ենք պնդել, որ իրենց Սահմանադրությունն է պետք փոխել։ Այ հենց այստեղ է, որ փոխըմբռնում չունենք»,– ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ այլ նախապայմաններ չեն դիտարկվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում