Արտաքին 11 ամիս առաջ - 00:00 27-10-2025

Ուկրաինան լրացուցիչ Mirage ինքնաթիռներ և ՀՕՊ հրթիռներ կստանա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարել է, որ Ուկրաինան կստանա լրացուցիչ Mirage կործանիչներ և ՀՕՊ հրթիռներ։ Նա մանրամասները հայտնել է ազգին ուղղված իր երեկոյան ուղերձի ժամանակ, որը հրապարակվել է իր Telegram ալիքում ։

«Ես կցանկանայի առանձին շնորհակալություն հայտնել Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Ֆրանսիան որոշում է կայացրել Ուկրաինայի համար լրացուցիչ Mirage կործանիչների և հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Մեծ Բրիտանիան կշարունակի օգնել մեզ հակաօդային պաշտպանության, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցերում։ Շնորհակալություն դրա համար», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ «Պետրիոտների» վերաբերյալ խոսել է նաև Գերմանիայի կանցլերի և այլ եվրոպացի գործընկերների հետ։ Զելենսկին հայտնել է, որ ևս երկու երկիր միացել է PURL ծրագրին, որի նպատակն է Ուկրաինայի կարիքների համար զենք գնել Միացյալ Նահանգներից։

«Կան նաև նոր որոշումներ PURL ծրագրին Ֆինլանդիայի և Իսպանիայի ներդրումների վերաբերյալ։ Սա ամերիկյան զենքի, այդ թվում՝ Patriot հրթիռների գնման ծրագիր է։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք այս ուղղությամբ։ Մեր պաշտպանական համաձայնագրերը եվրոպացիների հետ նույնպես ջանասիրաբար են գործում. մենք մշակում ենք նոր նախագծեր. կլինի ավելի շատ համատեղ զենքի արտադրություն», - ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը