Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 16:27 25-10-2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք
----------------------------------------------------
Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից առաջանում է հարց, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երևույթին: Շարքային քաղաքացին, ով չի տիրապետում իրավական ու եկեղեցաբանական տեսություններին, ինչպես պետք է գնահատի այս ամենը:

Ինչ վերաբերվում է տեսանյութերին, որոնց քանակն ու տեսականին, որքան հասկանում եմ, շատանալու է, դրանց իսկությունը չենք կարող հավաստել, կամ՝ կասկածել, դա թողնենք համապատասխան մասնագետներին, իսկ մենք փորձենք հասկանալ, թե, իրավական ու եկեղեցաբանական առումներով, ինչպես դրանց վերաբերվենք:
Իրավական մոտեցումներ
-------------------------
Այն, որ գործող իշխանությունն, օգտագործելով իր վարչարարական, այդ թվում նաև հատուկ ծառայությունների հնարավորությունները, գաղտնալսում ու տեսանկարում է մարդկանց մասնավոր կյանքը, քաղաքական դրդապատճառներով դրանք հանրայնացնում, իրավական առումով հանցագործություն է և խախտում է մարդկանց մասնավոր կյանքի իրավունքը: Սա հանցագործություն է, որի քրեական պատասխանատվությունն ընկնում է քաղաքական իշխանության, այդ թվում նաև այդ ծառայությունների ղեկավարների վրա: Ավելի հիմնավոր գնահատականը թողնենք համապատասխան մասնագետներին:

Եկեղեցաբանական մոտեցումներ
---------------------------
Եկեղեցաբանությունն՝ Էկլեզիոլոգիան, Աստվածաբանության մի մասն է, որը եկեղեցու էությունն ու կառուցվածքն է ուսումնասիրում: Խորանանք եկեղեցականի բարոյական կերպարի խնդրի վրա, կոնկրետ մի դրվագի միջոցով և փորձենք հասկանալ, թե ինչ է իրանից ներկայացնում գործող կառավարության հարձակումը եկեղեցու վրա:

Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք՝ 301-311, հատկապես 303-305 թվականներին, քրիստոնեաների հանդեպ դաժանագույն հալածանքներ են տեղի ունենում, որի ժամանակ կտտանքների միջոցով հոգևորականներին ստիպում են հանձնել Սուրբ Գրքերն ու հեթանոսական ծեսերի մասնակցել, դրանով, ըստ սահմանման, ուրանալով քրիստոնեությանը: Շատ հոգևարականներ, չդիմանալով հալածանքներին, տեղի են տալիս:

Հետագայում, երբ Հռոմն ընդունում է քրիստոնեաների հավատքի իրավունքն, Աֆրիկայում, Դոնաթոս եպիսկոպոսը, հզոր շարժում է սկսում, պահանջելով, որ այդ հոգևոր սպասավորների օծումները, մկրտություններն անվավեր ճանաչվեն ու արարողությունները նորից կատարվելի:
Դոնաթականները պահանջում էին, որ

- հոգևորականի բարոյական վիճակը անմիջականորեն ազդում է եկեղեցական սուրբ խորհուրդների վավերականության վրա,

- Եկեղեցին պետք է կազմված լինի միայն սրբերի համայնքից (ecclesia sanctorum), և մեղավորները չպետք է մնան նրա կազմում,

- հալածանքների ժամանակ դավաճանած եպիսկոպոսներն ու քահանաները պետք է հեռացվեն, և նրանց գործողություններն ու ձեռնադրություններն անվավեր ճանաչվեն:

Դոնաթոսականների հուժկու շարժումը մի քանի տասնամյակ ալեկոծում էր քրիստոնեական աշխարհը, անգամ կայսրերը ստիպված էին ուժի միջոցով սանձել նրանց:

Եկեղեցաբանական այդ վեճի վրա մեծ ազդեցություն է ունեցել Օգոստինոս Երանելու հետևյալ ձևակերպումը, որը հատագայում դառնում է կանոն: 395 թվականից սկսած, նա սկսեց պաշտպանել Եկեղեցու նշանակալիությունը՝ Աստծո Շնորհի ներգործողության, անկախությունը ծառայողի սրբությունից և Եկեղեցու փրկարար ուժն՝ անկախ նրա անդամների սրբությունից, անձնական հավատքից և բարոյական որակներից։ Իմաստն այն էր, որ ծիսակատարությունները կատարվում են Հիսուսի կողմից, իսկ եկեղեցու սպասավորներն ուղղակի փոխանցում են այդ Փրկության շնորհը:

Դոնաթոսականությունը Քրիստոնեական Ժողովների կողմից ճանաչվում է Հերձվածք, արգելվում է կրկնակի մկրտությունը, իսկ կարգալույծ քահանաներին արգելվում է արարողություններ կատարել:
Նիկոլականությունն ու Դոնաթոսականությունը
---------------------------------------------
Անկախ ամեն ինչից, Դոնաթոսը եպիսկոպոս էր, քրիստոնեա ֆանատիկոս ու ուներ խորքային Աստվածաբանական գիտելիքներ, սակայն մեր դեպքում, մենք ունենք ինքնակոչ մեկին, ով ոչ գիտելիքներ ունի, ոչ հոգևոր որակներ, ոչ կարգ, իսկ իրականում ճիշտ հակառակը: Ընդամենն անձնական խնդիրներ է փորձում լուծել, վերարտադրել իր իշխանությունը հանուն ինքնափրկության, ինչի համար փորձում է Հայ Եկեղեցին դարձնել Դոնաթոսական Հերձվածի կրող:
Ինչ վերաբերվում է Եկեղեցուն, այնտեղ, ինչպես նաև ցանկացած կրոնական կառույցում, կան բազմաթիվ խնդիրներ և դրանց մասին պետք է խոսել, սակայն հանուն բարեփոխության, այլ ոչ թե հանուն Եկեղեցին ոչնչացնելու:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին