Արտաքին 1 տարի առաջ - 17:38 23-10-2025

Թագավոր Չարլզը և Հռոմի պապը 500 տարվա մեջ առաջին անգամ միասին աղոթել են

Միացյալ Թագավորության առաջնորդ Չարլզ 3-րդ թագավորը և Հռոմի պապ Լևոն 14-րդը այսօր միասին աղոթել են Վատիկանի Սիքստինյան կապելայում։ Սա առաջին համատեղ պատարագն էր, որին մասնակցել են անգլիական միապետը և կաթոլիկ հովվապետը Հենրի VIII-ի՝ Հռոմը 1534 թվականին լքելուց հետո:

Թագավոր Չարլզը տեղավորվել է պապի ձախ կողմում՝ մատուռի խորանի մոտ, մինչ Լևոն և անգլիկան արքեպիսկոպոս Սթիվեն Քոթրելը իրականացրել են պատարագը, որին մասնակցել են Սիքստինյան կապելայի երգչախումբը և երկու թագավորական երգչախմբեր։

Չնայած թագավոր Չարլզը հանդիպել է վերջին երեք պապերի հետ, իսկ Հովհաննես Պողոս II-ը և Բենեդիկտոս XVI պապերը այցելել են Մեծ Բրիտանիա, նրանց նախորդ հանդիպումները երբեք համատեղ աղոթքներ չեն ներառել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է