Արտաքին 11 ամիս առաջ - 22:25 22-10-2025

Թուրքիայի զինուժը ևս մի քանի տարի կմնա Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է երկրի զինված ուժերի կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող ժամանակավոր զինվորական ծառայությունների ժամկետների երկարաձգման մասին Թուրքիայի նախագահի հրամանագիրը:

Հրամանագրի համաձայն` Թուրքիայի ռազմական ներկայությունը ՄԱԿ-ի կողմից Լիբանանում տեղակայված զինված ուժերի կազմում կպահպանվի մինչև 2027-ը, իսկ Սիրիայում և Իրաքում` մինչև 2028-ը:

Հիշեցնենք, որ Լիբանանում ՄԱԿ-ի ուժերը տեղակայվել էին 2006-ին՝ կառույցի օգոստոսի 11-ին ընդունած որոշմամբ, իսկ Թուրքիան Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի զինված ուժերի կազմում 1 տարի ժամկետով ներգրավվել են խորհրդարանի կողմից 2006-ի սեպտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ: Վերջին անգամ ժամկետը երկարաձգվել էր մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի