Ներքին 1 տարի առաջ - 16:20 22-10-2025

Ալիևը քաղաքական ժեստ է անում, որից Հայաստանը ոչ մի կոպեկ չի շահելու

«Ոչ մի լուրջ բան չի եղել. ո՛չ նվաճում է, ո՛չ այլ ինչ։ Սա քաղաքական ժեստ է, և տնտեսական բովանդակություն գրեթե չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ինքը թույլ է տվել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան մուտք գործի ցորենի առաջին խմբաքանակը։

«Ալիևն ի լուր աշխարհի հայտարարել է, թե տեսեք՝ ինչքան լավն ենք մենք։ Իսկ ենթատեքստը, հավանաբար, այն է, թե ինչքան վատն է Հայաստանը»,- մեկնաբանեց տնտեսագետը՝ կրկնելով, որ դա ընդամենը քաղաքական հայտարարութուն է։

«Ամեն դեպքում՝ լավ է, որ ճանապարհը բացվում է, բայց նա Հայաստանի հետ ճանապարհ չի բացում։ Ընդամենը՝ ղազախական ցորենը Ռուսաստանի փոխարեն գալու է Ադրբեջանով և Վրաստանով։ Սա է ամբողջը, առանձնապես ոչ մի բան չի եղել։ Կլինի այն ժամանակ, երբ որ Հայաստան-Ադրբեջան երկաթգծային հաղորդակցությունը կբացվի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից, Oragir.News-ի զրուցակիցը պատասխանեց․

«Թող մի հատ հաշվարկ ներկայացնեն, թե քանի կոպեկ, քանի լումա է Հայաստանը շահելու էս դեպքում։ Թող ներկայացնեն՝ ցորենն ինչ արժե։ Ցորենը միջազգային գներով է վաճառվում։ Ի՞նչ տարբերություն՝ ռուսակա՞ն լինի, ուկրաինակա՞ն, թե՞ այլ։ Ինչ վերաբերում է ճանապարհածախսին՝ դժվարանում եմ ասել՝ որքան է։ Թող ներկայացնեն՝ իմանանք»,- եզրափակեց Բագրատ Ասատրյանը։

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էլ այսօր հայտարարել է, որ ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե