Ներքին 10 ամիս առաջ - 22:18 20-10-2025

Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը բերման է ենթարկվել՝ փորձելով օգնել բռնության ենթարկվող քաղաքացիներին

Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը:

Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են իրավապահները, մասնավորապես` մի խումբ ոստիկանական համազգեստավորներ ու սև բերետավորներ, բիրտ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամբ՝ խմբակային կերպով քաշքշելով ու գետնին տապալելով, ինչին որպես փաստաբան (Փաստաբանների պալատի անդամ), փորձում է արձագանքել և բռնության ենթարկվող քաղաքացիներին իրավական օգնություն ցույց տալ Ռուբեն Մխիթարյանը:

Արդյունքում, Մխիթարյանն է հայտնվել բերման ենթարկվածի կարգավիճակում:

Տեսանյութում լսվում են նրա խոսքերը՝ ուղղված իրեն բերման ենթարկող ոստիկաններին, թե «յոթ հոգով ծեծում էին...(նկատի ունի քաղաքացիներին )» :

Մեկ այլ տեսանյութում տեսնում ենք ոստիկանական «պաշարման» մեջ հայտնված Մխիթարյանին՝ ձեռքերը վեր բարձրացրած :

Ակնհայտ է, որ իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով, ամենայն հավանակամությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ։

«Մեր ձևով» շարժում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»