Ներքին 1 տարի առաջ - 16:45 20-10-2025

Դիմել ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով. Աբգար Պողոսյան

Այսօր դիմել ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով: Այդ մասին հայտնում է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Աբգար Պողոսյանը:

«Հարգելի գործընկերներ,

Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքների կոպիտ խախտման փաստը, ձերբակալման ոչ իրավաչափ ձևը և այս պահին ընտրված խափանման միջոցի անհամաչափությունը, այսօր դիմել ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր այն երկրների դեսպաններին, որոնց պետությունները վավերացրել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:

Մեր ակնկալիքն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք՝

• չունեն որևէ իրավական հիմնավորում,

• ուղղված են հասարակությունում վախի մթնոլորտի ստեղծմանը,

• նպատակ ունեն խոչընդոտել փաստաբաններին՝ ազատորեն իրականացնելու իրենց մասնագիտական պարտականությունները։

Փաստաբանական համայնքը որպես իրավական պետության անկյունաքար պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և հալածանքից: Կոչ ենք արել դեսպաններին բարձրացնել իրենց ձայնը և ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցող իրադարձությունները:

Մենք շարունակելու ենք պայքարել մեր գործընկերոջ իրավունքների համար՝ օգտագործելով օրինական բոլոր միջոցները»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»