Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:42 17-08-2024

«COP29-ը կանցկացվի Ադրբեջանում, որն էթնիկ զտում իրականացրեց Արցախում»․ նամակներ՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Ադրբեջանում սպասվող COP29-ի հարցով նամակներ է հղել Լիբանանում հավատարմագրված դեսպաններին․

«ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ձեռնարկած է կենսոլորտի փոփոխութեան ՄԱԿ-ի 29-րդ խորհրդաժողովի` ՔՈՓ29-ի հարցով արշաւի մը, որուն ծիրին մէջ նամակներ յղեց Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ, Ֆրանսայի, Բրիտանիոյ, Սպանիոյ, Չինաստանի, Եւրոպական Միութեան, Իտալիոյ, Զուիցերիոյ, Նետերլանտներու, Յունաստանի, Դանիոյ, Աւստրիոյ, Գերմանիոյ, Պուլկարիոյ, Ճափոնի, Շուէտի, Ուրուկուէյի, Չիլիի, Արժանթինի, Քանատայի, Քուէյթի, Սէուտական Արաբիոյ եւ Մալեզիոյ դեսպաններուն:

Հայ դատի մարմինը դեսպաններուն ուշադրութեան յանձնեց, որ կենսոլորտի փոփոխութեան ՄԱԿ-ի 29-րդ խորհրդաժողովը տեղի պիտի ունենայ Ազրպէյճանի մէջ, «երկրի մը մէջ, որ տակաւին վերջերս ցեղային զտում գործեց Արցախի բնիկ հայ ժողովուրդին դէմ: Ազրպէյճանը սովի մատնելու, ռմբակոծման, չհրահրուած յարձակում եւ վախի մթնոլորտի տարածման ճամբով ցեղասպանական արշաւ վարած է»:

«(…)Հայ պատանդներու եւ պատերազմական գերիներու Պաքուի բանտերուն մէջ պահուիլը ուժեղ զգուշացում մըն է անոնց, որոնք կը մտածեն կիրարկել միջազգային օրէնքին մէջ ամրագրուած վերադարձի իրենց իրաւունքը:
«Ուստի Ազրպէյճանի կողմէ նոյեմբերի ձեռնարկին «Խաղաղութեան ՔՈՓ» պիտակաւորումը առնուազն զզուելի է եւ ցնցիչ, որովհետեւ կը նպատակադրէ ջատագովել նախայարձակումի եւ ցեղասպանութեան ճամբով խաղաղութեան հասնելու գաղափարը:

«Այդ իրողութիւնը առանձին բաւարար պատճառ պէտք է ըլլայ այդպիսի ձեռնարկի մը մասնակցելու նկատմամբ լուրջ վերապահութիւն ունենալու համար, սակայն միակ պատճառը չէ, որովհետեւ գոյութիւն ունին Ազրպէյճանի մէջ մարդու իրաւունքներու ողբալի կացութիւնն ու Ազրպէյճանի ուժանիւթային քաղաքականութեան առնչուած խնդիրներ, որոնք համաշխարհային կենսոլորտին վնասակար են եւ կը հակասեն ձեռնարկի ամբողջ նպատակին», գրեց Հայ դատի մարմինը:
Հայ դատի մարմինը վերադառնալով Ազրպէյճանի մէջ պահուող հայ պատանդներու հարցին նշեց, որ անոնց ու քաղաքական բանտարկեալներու առանց նախապայմանի ազատ արձակումը դէպի արդարութիւն տանող միակ կենսունակ ուղին է...»։

Նյութն ամբողջությամբ՝ ՀՅԴ պաշտոնական կայքում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին