Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:49 20-10-2025

Այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն առևտուրը, այլև ամբողջ տնտեսությունը կխաթարվի․ ակցիայի մասնակից

Լարսի անցակետի փակված լինելու հետևանքով բեռնափոխադրումների խափանումը, ըստ մասնագետների և վարորդներին աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչների, շուտով կարող է վերածվել ոչ միայն լոգիստիկ, այլև համազգային տնտեսական ճգնաժամի։

«Հիմա վարորդների խնդիրը ժամանակ հետո արդեն դառնալու է մեծ բիզնես ունեցող մարդկանց խնդիր։ Հետո մանր, միջին լոգիստիկ կազմակերպությունները կփակվեն, որովհետև նման խնդիրը, եթե վերաբերում է հիմա վարորդներին, կամաց-կամաց վերաբերելու է բոլորին՝ ընդհուպ մինչև ձեզ։ Որովհետև էն, ինչը գալիս է Ռուսաստանից, վերաբերում է մեզ բոլորիս՝ մեր ընտանիքներին, գյուղերին, քաղաքներին։ Ուրիշ տարբերակ չունենք»,– լրագրողների հետ զրույցում ասաց բեռնատար վարորդներին աջակցող ընկերություններից մեկի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը խիստ կախված է Ռուսաստանից ներկրվող հացահատիկային ապրանքներից, և խնդիրը չլուծելու դեպքում երկիրը կանգնելու է լուրջ պարենային ռիսկերի առաջ․
«Եթե Հայաստանի տնտեսության վրա նայենք, տեսնում ենք՝ ո՞վ է մշակում իր դաշտերը։ Ոչ ոք, որովհետև հնարավորություն չունեն։ Իսկ հացահատիկը Հայաստանի Հանրապետությունում ապրելու միջոցներից մեկն է։ Ռուսաստանից է գալիս Հայաստանի հացահատիկային կուլտուրայի 97 տոկոսը, Հայաստանը ապահովում է ընդամենը 3 տոկոսը։ Իսկ այն 5 տոկոսը, որը գալիս էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ հիմնականում Աղդամի հարթավայրից, հիմա չկա։ Այսինքն՝ մեծ հաշվով հացահատիկային պաշար չունենք»։

Նա ընդգծեց՝ եթե իրավիճակը չփոխվի, շղթայական ազդեցությունը անխուսափելի է․
«Եթե չլինի հացահատիկային կուլտուրա, չլինի ալյուր, ոչ մի բան Հայաստանում չի լինելու։ Գնալու ենք դեպի թանկացում, և եթե հացը թանկանում է, բոլորս գիտենք՝ հացի հետ թանկանում է մնացած ամեն ինչ։ Հետո մարդիկ գալու են այստեղ արդեն ոչ թե վարորդների հարցով, այլ այն հարցով, թե ինչու է ամեն ինչ թանկացել։ Եթե չկա վարորդ, չկա բեռնափոխադրում, չկա տնտեսություն։ Հայաստանը մի օր կհայտնվի, կոպիտ ասած, կոտրված տաշտակի առաջ»։

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ իրենք ևս բարդ վիճակում են հայտնվել՝ ստիպված վաճառելով բեռնատարների մի մասը․
«Մեր ընկերությունն ուներ 15-ից ավելի մեքենա։ Բայց տնտեսության ոլորտում կամաց-կամաց ստիպված եղանք դրանք դնել վաճառքի, որովհետև չկա բեռնափոխադրման նորմալ հնարավորություն։ Մի վարորդին դեպորտ են անում, մյուսը չի կարողանում ճանապարհ անցնել։ Այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն առևտուրը, այլև ամբողջ տնտեսությունը կխաթարվի»։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը